Չպետք է այս խոսակցությունը հրապարակվեր, բայց եթե եղել է՝ կարող եմ պատասխանել ցանկացած բառիս համար․ ԱԱԾ տնօրեն

 

Տպավորություն է, որ մենք փորձում ենք արդարանալ: Ո՛չ։ Չպետք է այս խոսակցությունը հրապարակվեր, բայց եթե եղել է՝ կարող եմ պատասխանել ցանկացած բառիս համար։ Կոնկրետ բառերի մեկնաբանություն մի՛ ուզեք։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը

«Ես և Սասուն Խաչատրյանը ոչ միայն գործընկերներ են, այլև՝ ընկերներ ենք և հեռախոսով շատ բաներից ենք խոսում ու շատ հաճախ»,-ասաց Վանեցյանը։
ԱԱԾ տնօրենը կոչ արեց, որ եթե էլի ձայնագրություններ կան՝ թող հրապարակեն:
«Ցանկացած մեր ասածի համար մենք պատասխան ենք տալու։ Այն, ինչ որ անում ենք՝ օրենքի շրջանակներում ենք անում։ Եթե այսօր մի պահ լինի փոփոխություն, և իշխանության գան այն մարդիկ, ում մասին խոսում ենք՝ առանց քննարկելու հեռախոսով, որ հիմք կա թե չկա՝ ես և պարոն Խաչատրյանն առնվազն կգնդակահարվենք»,-ավելացրեց Վանեցյանը։