Հաղթելու են այն թիմերը, որտեղ մենք ենք. Արարատ Զուրաբյան 20:39

 

 

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Երևանցիներ» դաշինքի  քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը շնորհակալություն է հայտնում ԲՀԿ-ին նրանց նախաձեռնած «Կայուն և հարմարավետ քաղաքներ խորագրով միջազգային կոնֆերանսին» մասնակից լինելու համար։ Նա իր ելույթում նկատեց, որ ԲՀԿ-ն ունի իր քաղաքապետի թեկնածուն՝ Նաիրա Զոհրաբյանը, սակայն հրավիրել է նաև մրցակից  ուժերին։«Մեծ հարցական է շատերի համար, թե ինչպես ենք մենք մեր հետագա գործընթացները տանելու, բայց մարդիկ մոռանում են, որ սա մրցակցային գործընթաց է, և մենք ընտրելու են Երևանի ավագանի, որտեղ լինելու են թե՛ «Երևանցիներ» դաշինքը, թե՛ ԲՀԿ-ն։ «Ծառուկյան» դաշինքում մեր գործընկերային հարաբերությունները հավատ են ներշնչում, որ մենք կկարողանանք ճիշտ ու արդյունավետ որոշում կայացնել, որի արդյունքում կունենանք քաղաքապետ, որն իր ամբողջ ներուժը կծառայեցնի Երևան քաղաքին»,- ասաց նա։