ԱԱԾ-ին և ոստիկանությանը հրահանգում եմ այս պահից իրականացնել «ռեյդեր»՝ բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին․ Ն․ Փաշինյան (տեսանյութեր)

 

Սա դավադրություն է, հանցագործություն է Հայաստանի պետականության նկատմամբ:

Այս մասին այսօր «Իմ քայլը» դաշինքի՝ Դավթաշեն վարչական շրջանում անցկացվող հանրահավաքին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այսօր հրապարակված ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցին:

«Ես հանձնարարել եմ ԱԱԾ–ին, ոստիկանությանը ամենակարճ ժամանակահատվածում հայտնաբերել դավադրությունը կազմակերպածներին և նրանց ենթարկել ամենախիստ պատասխանատվության»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դեռևս երբ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր էր, թերթում հրապարակվել էր տեղեկություն, որ որոշ օլիգարխներ և պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապ ունեցող մարդիկ ձեռք են բերել գաղտնալսման սարքեր և պետության հատուկ ծառայություններին զուգահեռ ստեղծել են հատուկ ծառայություններ պետության մեջ:

ծառայություններ պետության մեջ:

«Ես այսօր պատասխանատու ասում եմ: Այդ բոլոր հատուկ ծառայությունները հայտնաբերվելու են և ոչնչացվելու են: Բոլոր ապօրինի զինված խմբավորումները զինաթափվելու են, և ես այստեղից ԱԱԾ-ին և ոստիկանությանը հրահանգում եմ այս պահից իրականացնել ռեյդեր՝ բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին:

Պարոնայք Արթուր Վանեցյան և Վալերի Օսիպյան, 2 ժամից ես լսեմ ձեր զեկույցը կատարված աշխատանքների և արձանագրված արդյունքների մասին,- հայտարարեց վարչապետը