ԱԺ արտահերթ նիստը՝ ուղիղ. քննարկվում է հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու և այլ փաստերով քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը

ԱԺ արտահերթ նիստը, որի ժամանակ կքննարկվի ժամանակավոր Քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը։ Որոշումն ընդունվել է պատգամավորների մեծամասնության նախաձեռնությամբ:

Ավելի վաղ՝ ԱԺ հերթական նիստի ժամանակ, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասել էր, որ Հայաստանի Սահմանադրության 108-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը դիմել է իրեն՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրության նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու պահանջով։

«Այդ նպատակով այսօր հրավիրվում է Ազգային ժողովի արտահերթ նիստ», — հայտարարել էր Արա Բաբլոյանը:

Ըստ նրա՝ քննիչ հանձնաժողովը ստեղծվում է իրավունքի ուժով, իսկ հանձնաժողովի անդամների թիվը սահմանվում է ԱԺ որոշմամբ։