Վարչապետ Փաշինյանը Ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների 11-րդ ֆորումին ելույթ է ունեցել ֆրանսերենով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների 11-րդ ֆորումին ելույթ է ունեցել ֆրանսերենով: Նա Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հույս ունեմ՝ մինչեւ Ֆրանկոֆոն երկրների՝ Երեւանում կայանալիք գագաթաժողովը լիարժեք կսովորեմ ֆրասերեն: Սովորեք օտար լեզուներ:ՀՀ քաղաքացին պիտի առնվազն երեք օտար լեզու իմանա. ես նախընտրում եմ ֆրանսերենը, ռուսերենը, անգլերենը եւ բոլոր երեք լեզուների իմացությունս պետք է անընդհատ կատարելագործեմ»: