Պարտադի՞ր է օլիգարխների թիկնապահներին փռել ասֆալտին. Ոստիկանապետի պարզաբանումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ոստիկանության կողմից իրականացվող ռեյդերին։

Հարցին, թե պարտադի՞ր է օլիգարխների թիկնապահներին փռել ասֆալտին, ինչպես վարչապետն է հանձնարարել, թե՞ այլ տարբերակով կարելի էր գործողություններն իրականացնել, Օսիպյանը հարցով պատասխանեց` եթե մարդիկ զինված են, ինչպե՞ս վարվել։

“Մենք ունենք փաստ, որ մեքենայի սրահում զինված քաղաքացիներ կան,ինչպե՞ս վարվել”։

Օսիպյանն ասաց, որ օլիգարխներին ուղեկցող շարասյուներն են կանգնեցնում, չի կարելի շարասյունով երթևեկել։

Ոստիկանապետն ասաց նաև, որ համաձայն չէ այն գնահատականներիին, թե ոստիկանությունն ու վարչապետը շոու են անում։

Մանրամասները տեսանյութում