Ուրցաձորցիները համաձայնեցին 1 ժամով բացել իրենց կողմից փակված Հայաստան-Իրան միջպետական մայրուղին. սպասում են բանակցությունների

­

Արարատի մարզի Ուրցաձոր խոշորացված համայնքի բնակիչները պահանջում են համայնքի ղեկավարի հրաժարականը:

Այդ պահանջով նրանք այս պահին փակել են ճանապարհը Հայաստան-Իրան միջպետական մայրուղին: Նրանց մոտեցավ Արարատ մարզպետ Գարիկ Սարգսյանը, հորդորեց գոնե մեկ ժամով ճանապարհը բացել, որպեսզի կուտակումը բեռնաթափվի, այդ ընթացքում կբանակցեն գյուղապետի հետ՝ հասկանալու նրա մոտեցումները:

Նշենք, որ նրանք առանձին գյուղապետ են պահանջում՝ «Քայլ արա, փրկիր Ուրցաձորը», «Ձեռքերդ հեռու Շաղատից, Ռաֆիկ Անդրեասյան», «Վերջ թալանին» պաստառներով։ Բնակիչները հայտարարում են, որ իրենք չենք ուզում, որ իրեն երեխաները գան Ուրցաձոր, ուզում են, որ իրենց գյուղի համար գյուղապետն ապահովի թե՛ մանկապարտեզ, թե ՛ դպրոց։

Արդյունքում, նրանք եկան եզրահանգման, որ այս պահին բացում են ճանապարհը, ապա, եթե համայնքապետը համաձայնության չգա, կփակեն ճանապարհը մինչև լույս:

Հիշեցնենք նաև, որ նրանք ավելի վաղ էլ են ակցիա արել: Բնակիչների խոսքով՝ Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը գուղը սարքել է «անձնական օգտագործման» տարածք և ամեն բան անում է բացառապես իր նպատակահարմարությամբ։