ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանն առնչվող հարցեր են քննարկել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը։

«Քննարկվել են հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, այդ թվում՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանն առնչվող հարցեր»,– գրառման մեջ հայտնում է վարչապետի խոսնակը։Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեում լրագրողների հետ զրույցում տեղեկացրել էր հանդիպման մասին:

«Կարծում եմ՝ խոսակցությունը կլինի պաշտոնական և կառուցողական։ Երեկ մենք ոչ պաշտոնական հանդիպում, քննարկում ունեցել ենք ու արձանագրել ենք, որ կա փոխըմբռնում»,-ասել էր Փաշինյանը:

Հիշեցնենք նաև, որ Գագիկ Ծառուկյանն իր վերջին հարցազրույցի ընթացքում նշել էր, որ եթե ժողովուրդը ուզում է, որ ԱԺ արտահերթ ընտրությունները լինեն դեկտեմբերին, ուրեմն իրենք էլ ուզում:

На данном изображении может находиться: 1 человек, стоит, костюм и в помещении
На данном изображении может находиться: 2 человека, в помещении
На данном изображении может находиться: один или несколько человек и в помещении
На данном изображении может находиться: 1 человек, улыбается, борода и в помещении