Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ամեն հնարավոր առիթ օգտագործում է վերականգնելու հայկական մոռացված սովորությունները, տոները

Հավատարիմ ծառայելով Առաքելական եկեղեցուն՝ նա մշտապես ծառայեց հայրենիքին ու կարիքավորին, զորավիգ եղավ խեղճին ու ճշմարիտ ուղուց շեղվածին, բայց և հոգևոր կյանքը նրան չպարփակեց եկեղեցական պատերի ներսում: Հոգևորականն ապրել ու ապրում է արվեստով թաթախված՝ երաժշտությամբ: Հոգին նկարել էր ցանկանում, բայց գեղանկարչությունից բան չէր հասկանում: Հոգևորականը ձեռքն առավ լուսանկարչական սարքն ու սկսեց թափառել Հայաստանով մեկ, եղավ այնպիսի վայրերում, որտեղ երբեք չէր եղել. աստվածային մի բան տեսավ հայկական բնության մեջ: Հանուն սեփական ազգի հոգևոր բարեկեցության Գալստանյանը շարունակ աշխատում է, փորձում իրականություն դարձնել անիրականանալին:Նախկին առաջնորդարանը, անբարեկարգ վիճակում էր: Բագրատ Սրբազանի օժանդակությամբ ամբողջովին բարեկարգվեց եկեղեցին, շրջակայքը, ստեղծվեց մեծ դահլիճ, գրադարարան: Սրբազանն ամբողջ կառուցապատման ընթացքում աշխատեց շինարարների հետ, ճարտարապետությունից շատ հեռու լինելով գծագրեց ճարտարապետների հետ՝ գիշերները կարդալով ու յուրացնելով նոր ու անհրաժեշտ գիտելիքներ: Լինելով հայկական ավանդույթներին հավատարիմ՝ Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը ամեն հնարավոր առիթ օգտագործում է վերականգնելու հայկական մոռացված սովորությունները, տոները: Նրա առաջարկությամբ ու ջանքերով երիտասարդության շրջանում: Առաքելական եկեղեցուն մոտ կանգնած երիտասարդների հոգևոր առաջնորդն ու ավագ ընկերը մշտապես նրանց կողքին է, ժամանակ առ ժամանակ Տավուշի թեմի բազմաթիվ երիտասարդների Արցախ ուխտի է ուղարկում, որ տեսնեն այն, ծանոթանան հերոսապատումին, արցախցու նիստուկացին, որպիսի երիտասարդները կարողանանան գոտեպնդել արցախցուն իրենց ներկայությամբ, մշտապես զորավիգ լինելու պատրաստակամությամբ: Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանի մատուցած ծառայությունները Հայ Առաքելական եկեղեցուն անհաշվելի են, առաջիկա անելիքները՝ բազում: