Վանաձորում կրակոցներ են հնչել, կա 3 վիրավոր. Ոստիկանություն

 

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կրակոցներ են հնչել․ լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

«Ժամը 19։05-ի սահմաններում  հիվանդանոցից ահազանգ ենք ստացել, որ 3 հոգի հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց»,-ասաց նա։

Ըստ Ջանոյանի՝ այս պահին դեռևս մանրամասներ չկան, տարվում է քննություն դեպքի հանգամանքները պարզելու համար։