90-ամյակը պատկառելի հոբելյան է, և մենք շարունակում ենք ուրախանալ՝ տեսնելով Ձեզ բեմի վրա. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ջիվան Գասպարյանին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջիվան Գասպարյանի ծննդյան 90-ամյակի առթիվ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջիվան Գասպարյանի ծննդյան 90-ամյակի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո Ջիվան Գասպարյան, Սիրելի Վարպետ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ։ Մեր ողջ ժողովուրդը և աշխարհի երաժշտասեր հանրությունը Ձեզ արդեն դասել է համաշխարհային արվեստի մեծերի շարքը։ Դուք քայլող լեգենդ եք, որով մենք հպարտանում ենք։ 90-ամյակը պատկառելի հոբելյան է, և մենք շարունակում ենք ուրախանալ՝ տեսնելով Ձեզ բեմի վրա։Մենք շարունակում ենք վայելել հայկական ծիրանափողը, որի փառքը Դուք տարածեցիք աշխարհով մեկ։ Կրկին շնորհավորում եմ 90-ամյակի առթիվ և մաղթում քաջառողջություն և ամենայն բարիք»։