Ցավոք նախկինները կարողացան տապալել ընտրական օրենսգրքի բարեփոխումները և թույլ չտվեցին նաև, որ ընտրական գրավի գումարը նվազեցվի.Արշակ Սադոյան

 

 

 

Ցավոք նախկինները կարողացան տապալել ընտրական օրենսգրքի բարեփոխումները և թույլ չտվեցին նաև, որ ընտրական գրավի գումարը նվազեցվի: Այլ եկամուտներ չունեցող մեր կուսակցության համար դա ծանր հարված էր ևմենք ստիպված ենք դիմել Ձեզ, դիմել մեր բոլոր հայրենակիցներին հետևյալ աջակցության կոչով.
Հարգելի հայրենակից
Տեղեկատվական տեխնոլոգիաների աննախադեպ զարգացման այս 21- րդ դարում, երբ հեռահաղորդակցման, շփումների, կապերի ամրապնդման, հեռակառավարվող մարմինների ձևավորման անսահմանորեն լայն հնարավորություններ են բացվել մեծ սփյուռք և ինքնիշխան պետություն ունեցող մեր ժողովուրդն էլ կարող է առանց լուրջ խոչընդոտների աշխարհով մեկ ձևավորել իր 10 միլիոն հայության միաձույլ, հզոր Հայ ազգ կազմակերպությունը՝ մայրաքաղաք Հայաստան պետությամբ:
Այս սուրբ նպատակին հետամուտ Ազգային ժողովրդավարների դաշինք մեր կուսակցությունը, աջակից կազմակերպությունների հետ համատեղ մշակել է Համագործակցության, փոխօգնության համազգային ժամանակակից կառույցի, և նրա ծառայությունների մատուցման համակարգի կազավորման իրագործելի ծրագրերի փաթեթը, որոնք արդեն արժանացել են շահագռգիր բոլոր կողմերի դրական, բարձր գնահատականին: Կառույց, որը մոտ ապագայում արդեն պայմաններ կստեղծի, որ իր ազգային պատկանելիությունը գիտակցող, ազգակիցների մասին մատածող յուրաքանչուր հայ այլոց նկատմամբ լինի ավելի մրցունակ, նյութապես ավելի ապահովված, ապրի ավելի արժանապատիվ, ավելի բարեկեցիկ կյանքով: (մանրամասներին կարող եք ծանոթանալ armnational.am տեղեկատվական կայքում):
Նկատի ունենալով այն, որ ընդունված նորմերի շրջանակում այդ կազմավորումը պետք է լինի ինքնակառավարվող և ձևավորվի հասարակական նախաձեռնության կարգով, իսկ այդ ծրագրերը կյանքի կարող են կոչվել, եթե միայն ապահովվի պետության բավարար աջակցությունը. և եթե հնարավորինս մեծ թվով մեր ազգակիցներ, տեսնելով նրա օգտակարությունը, կներգրավվեն գործընթացում և իրենց թեկուզ համեստ ներդրումներով կաջակցեն այդ կառույցի կազմավորմանը՝ նախաձեռնող մեր խումբը որոշեց.
ա) Մասնակցել ընտրություններին՝ ազգային ժողովում ձևավորել այդ նպատակին հետամուտ կարող պատգամավորներից կազմված ազդեցիկ ուժ.
բ) Որպես առաջին քայլ սկսել արդեն համազգային այդ նոր կառույցի ծառայությունների մատուցման համակարգի ձևավորման աշխատանքները:
գ) Պայմաններ ստեղել, որ աջակից կազմակերպություններն ու անձիք առաջիկայում ստանան համապատասխան փոխհատուցում:
Սիրելի հայրենակից քանի որ մեր միջոցները արդեն սպառվում են, իսկ միայն ընտրական գրավի համար բավական մեծ գումար է պետք մենք ստիպված ենք դիմել Ձեզ, դիմել մեր բոլոր հայրենակիցներին խնդրանքով.
Ձեր հնարավորությունների շրջանակում օգնեք մեզ, որ կարողանանք պահանջվող այդ ծախսերը հոգալ: Կանխավ մեր շնորհակալությունն ենք հայտնում աջակցության համար և տեղեկացնում ենք, որ այդ նպատակով մեր կողմից առանձնացվել է ՀՀ Ամերիա բանկի 157001208960100 հաշվեհամարը:
Առվակներից է գետը գոյանում: Հույս ունենք, որ Ձեր աջակցությամբ ազգանպաստ այս նախաձեռնությունը լուրջ ընթացք կստանա: Եվ համոզված ենք, որ շուտով արդեն Ձեր ներդրումները բազմապատիկ ավելինով կփոխհատուցվեն:
Հարգանքով՝ Արշակ Սադոյան