Ընտրությունների համար ԵՄ-ն 1,5 մլն, ՄԹ-ն 700 հազար եվրո, իսկ Շվեդիան 500 հազար ֆունտ ստերլինգ և 1,5 միլիոն կրոն կտրամադրեն ՀՀ-ին

Եվրոպական միությունը, Գերմանիայի, Միացյալ Թագավորության և Շվեդիայի կառավարությունները համաձայնել են աջակցություն տրամադրել Հայաստանում դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:

ԵՄ-ն կտրամադրի 1.5 մլն եվրո, Միացյալ Թագավորությունը՝ 700 հազար եվրո, իսկ Շվեդիան 500 հազար ֆունտ ստերլինգ և 1.5 միլիոն շվեդական: Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ՀՀ կառավարության շենքում առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Հայաստանում Գերմանիայի դեսպանը, Մեծ Բրիտանիայի դեսպանը, Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատարը ու ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչը ստորագրեցին «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցության» ծրագրի փաստաթուղթը:

Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի իշխանություններին՝ վստահելի ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար, ինչպես նաև ամրապնդել Հայաստանի ընտրական մարմինների կարողությունները:

Ծրագրով ապահովվելու է 2017-ի ընտրություններին ներմուծված ընտրողների նույնականացման սարքերի շարունակական կիրառումը, քվեարկության օրն ընտրատեղամասերի և քվեարկության արդյունքների ամփոփման ուղիղ հեռարձակումը 2000 ընտրատեղամասերից շուրջ 1500-ում վեբ տեսանկարահանման սարքեր տեղադրելու միջոցով: Նաև բարելավելու է ընտրողների գրանցման գործընթացն ու ընտրողների իրազեկումը: