ԲՀԿ-ից ամենաշատ ձայն ստացած ռեյթինգային թեկնածուն. Նրան ստիպել են

 

ԲՀԿ թեկնածուներից ամենաշատ ձայնը հավաքել է Էդուարդ Բաբայանը՝ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետը: Կոտայքի մարզում նա ստացել է 7472 ձայն:

Երեկ քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում Էդուարդ Բաբայանն ասել է, որ ժողովուրդն է իրեն ստիպում պատգամավոր դառնալ: Ինչ վերաբերվում է իր դեմ քրեական գործին, նա ասել է, որ եթե քննությունը իրեն մեղավոր ճանաչի, վայր կդնի մանդատը: