Խաչիկ Ասրյան. Մամեդյարովը Ալիևի խրտվիլակն է

 

 

 

 

 

 

 

 

Հայատյաց Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևի խրտվիլակ Էլմար Մամեդյարովը, հորինված Ադրբեջանի կիշլակներից մեկում՝ ադրբեջանցիների առջև, կրկին հանդես է եկել հերթական զառանցանքով, որը վերաբերում է Արցախի, և հատկապես մեր նախնիների ստեղծած, արարած, այնուհետև, քոչվոր ցեղերի միավորման արդյունքում իրենց «ազգ» հռչակած թուրքերի ու ադրբեջանցիների կողմից զավթած, իսկ 20-րդ դարավերջին, հերոս հայորդիների կողմից ազատագրված հայկական տարածքները Ադրբեջանին վերադարձնելուն. «Բաքուն 2019թ-ին Երևանից ակնկալում է, որ զորքերը դուրս կբերվեն Ադրբեջանի օկուպացված տարածքներից։

Բաքուն պատրաստ է ապահովել Արցախի հայության անվտանգությունը և նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել…»:

Էլմա՛ր, ի՞նչ օկուպացված տարածքների մասին ես խոսում: Հաստատ շփոթել ես: Քո խոսքերը պետք է ուղղեիր ոչ թե Երևանին և հայությանը, այլ ձեր մեծ եղբայր Թուրքիային:

Էլմա՛ր, երբևէ հարցրե՞լ ես ձեր հովանավոր Թուրքիային, թե 20-րդ դարասկզբին ինչո՞ւ և ինչպե՞ս է հինավուրց և քրիստոնյա հայ ազգի բնօրրան Հայաստանի արևմտյան ողջ տարածքները օկուպացրել և գիտակցաբար ցեղասպանության ենթարկել մեկուկես միլիոնից ավելի անմեղ հայերի: Վստահ եմ, որ այդ դառնալի պատմությունը դու ավելի լավ գիտես, քան ձեր նորաստեղծ Ադրբեջանի պատմությունը:

Էլմա՛ր, ձեր Բաքո՞ւն պիտի ապահովի հայկական Արցախի և արցախահայության անվտանգությունն ու արցախահայությանը բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրի: Գոնե դո՛ւ քո ասածներին հավատո՞ւմ ես:

Ինչպես միշտ՝ դու և քո տեր Իլհամ Ալիևը զբաղվում եք ձեր ժողովրդին կրկին մանիպուլացնելով ու խաբելով:

Էլմա՛ր, դու, քո սուլթան Իլհամը և ձեր սուլթանահպատակները մի՞թե մինչև հիմա չեք համոզվել, որ Արցախի և արցախահայության անվտանգության իսկական երաշխավորը անկոտրում և իմաստուն հայ ժողովուրդն է ու հայոց ազգային փառապանծ բանակը:

Մի՞թե մինչև հիմա չեք համոզվել, որ Արցախին և արցախահայությանը ինքնակառավարման իրավունք չեն տրամադրում, այն էլ հայ սպային կացնահատած, հայոց սուրբ հողը պաշտպանած և նահատակված հայ զինվորին գլխատած, շուրջ քառորդ դար պետական մակարդակով հայատյացություն քարոզող Ադրբեջանը. Տիգրան Մեծի արժանավոր զավակների միասնության, հայրենատիրության և ինքնազոհաբերության արդյունքում անկախություն հռչակած Արցախը և արցախահայությունը վաստակել են այն՝ տիրոջ իրավունքով:

Էլմա՛ր, 2019 թվականին Երևանը սպասում և ակնկալում է, որ Բաքուն զորքերը դուրս կբերի պատմական Հայաստանի մաս կազմած Նախիջևանի օկուպացված տարածքներից և Նախիջևանը կվերամիավորվի մայր Հայաստանին:

Էլմա՛ր, միշտ գիտակցի՛ր, որ, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը՝ ի դեմս իր պատվախնդիր ժողովրդի, երբեք իրեն պատկանող հողը չի հանձնի թշնամուն, ավելին, ցանկացած հայի համար հանցագործությո՛ւն և պետական դավաճանությո՛ւն են նույնիսկ քննարկումները՝ Արցախի ազատագրված տարածքների հանձնման վերաբերյալ:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության

նախագահ՝ Խաչիկ Մայիսի Ասրյան

Post Author: admin