Մուլտի Գրուպն- ու իտալական հայտնի ընկերությունը ՀՀ-ում ներդրումային խոշոր նախագիծ կսկսեն (տեսանյութ)

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի շնորհիվ՝ աշխարհում հայտնի իտալական «Իթալիան սթունվեյր» ընկերությունն արտադրություն կհիմնի նաև Հայաստանում: Ներդրումային խոշոր նախագիծը կյանքի կոչելու առաջին քայլն ամրագրվել է «Մուլտի գրուպի» ու «Իթալիան սթունվեյր» ընկերության համագործակցության հուշագրով: Ստորագրված փաստաթղթի համաձայն՝ մեր երկրում կատարվելու է խոշորածավալ ներդրում, բացվելու են նոր աշխատատեղեր: Հայկական և իտալական երկու խոշոր ընկերությունների ապրանքաշրջանառության տարեկան ծավալը կազմելու է մեկ միլիարդ դոլար: Հուշագրի ստորագրման արարողությանը ներկա է եղել նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը:

«Մուլտի Գրուպն»- ու իտալական հայտնի ընկերությունը ՀՀ-ում ներդրումային խոշոր նախագիծ կսկսեն