Գործարար Սիլվա Համբարձումյանի շնորհավորական ուղերձը Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

Սիրելի՛ հայրենակիցնե՛ր, Հայաստանի ՀանրապԵտության քաղաքացինԵր՝

Շնորհավորում եմ բոլորիս Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Նոր տարին ընտանեկան տոն է բոլորիս համար, նաև ամենասպասվածը՝ նոր հույսերի, ակնկալիքների առումով ։ Տա Աստված, որ իրականանան գալիք տարվա հետ կապված բոլոր ցանկություններն ու երազանքները։
Այս տոնական օրն ուզում եմ ի սրտե շնորհավորել նաև մեր զինվորներին, ովքեր խրամատներում կդիմավորեն Ամանորը` հսկելով մեր ժողովրդի անդորրը: Թող մեր զինվորները պատվով և խաղաղությամբ իրականացնեն իրենց ծառայությունը, առողջ վերադառնան տուն:
Հարգելի՛ հայրենակիցներ,
Թող հետևում մնան բոլոր դժվարություններն ու հոգսերը։ Կրկին շնորհավորում եմ, մաղթում խաղաղություն, քաջառողջություն և բարեկեցություն։                                               Գործարար Սիլվա Համբարձումյան