Գեղարքունիքի մարզում. բախվել են Mercedes-ն ու Nissan-ը. 9 վիրավորներից 4-ը երեխաներ են.

 

Հունվարի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում, Երևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 71 LG 700 և Nissan մակնիշի 37 VV 773 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում էֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 9 հոգի, որից 4-ը՝ երեխաներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գավառի հրշեջ-փրկարարներն ու Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով 2 ավտոմեքենաների գազաբալոնները պոկվել ու շպրտվել են: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, վիրավորների ինքնությունը: