Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է մարդատար տրանսպորտային միջոցների համար, ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 6-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ, Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը այժմ բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար։

Կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար ճանապարհը փակ է:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ: