Lratvutyun.am

«Ինչի՞ համար էին ԵԿՄ-ի ավտոն ջարդում, ինչ պետք է անեին, կանգնեին նայեի՞ն». Սասուն Միքայելյան | Փոխոստիկանապետն իրեն լավ չպահեց. Բագրատ Սրբազան | Պահեստազորի գնդապետ Մախսուդյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց | Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից | Հայող ցեղասպանության տարելիցին ընդառաջ ջահերով երթ է տեղի ունենում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 1,5 միլիոնից ավելի զոհերի հիշատակին | Որևէ մեկը ի վիճակի չի ցեղասպանությունը կասկածի տակ առնել. Սերժ Սարգսյան | «Զգուշացնում եմ՝ չենք թողնելու ճանապարհ փակեք, բախման չտանեք». ոստիկանը` Բագրատ Սրբազանին | Ադրբեջանն ու Հայաստանն առավել քան մոտ են խաղաղությանը․ Ալիև | Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը | Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը | Այսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը | Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների և ապատեղեկատվության արշավ է կազմակերպում․ Ալեն Սիմոնյան | Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ | Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի վերաբերյալ | Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են | «Մենք երբեք էլ Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք». Փաշինյան | ՀՀ ՊՆ–ն զգուշացնում է՝ Տավուշում ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ | Տավուշցիները գիշերային հերթապահության են պատրաստվում․ կանայք և երեխաներ են հավաքվել Կիրանցում | Ռուս խաղաղապահների շարասյունը ԼՂ-ից շարժվել է Հայաստան | Ո՞վ կարող է փակել եկեղեցու դռները մեր առաջ. այստեղ հավաքված ժողովրդին հանցակից են դարձնում. Սրբազան |

Հոգեւոր դասից զատվածները. ՔՊ թիմում ստրկական մթնոլորտ է

«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցած զատկական պատարագին իշխանական ողջ կաստայից որեւէ պաշտոնյա ներկա չէր, ի տարբերություն անցած տարվա, երբ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը կար։ ՔՊ թիմում այնպիսի ստրկական մթնոլորտ է, որ անգամ որեւէ փոխնախարար չի համարձակվում մասնակցել պատարագին, քանի որ շեֆը խոր ատելություն ունի եկեղեցու առաջնորդի եւ հոգեւոր դասի նկատմամբ։ Փաշինյանն ու թիմակիցները կարծում են, թե Զատկի շնորհավորական ուղերձներով, սաղմոս կարդալով կամ Քրիստոսի հետ համեմատվելով, լրացնում են այդ բացը։

Մարտի 30-ին Արտաշատում կուսակտիվի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն ասել է. «Հիսուս Քրիստոսն առաջնորդի իդեալական կերպար է, երբեւէ երկրագնդի վրա քայլած ամենամեծ հեղափոխականը։ Նա երկրագնդի վրա շատ բան է փոխել երբեմն թվացյալ պարտությունից հետո կամ դրա միջոցով: Ես երբեմն այս բանաձեւն ասոցացնում եմ մեր քաղաքական գործունեության եւ մեր կուսակցության հետ: Մեր քաղաքական առաքելությունն էլ բազմիցս մեռել է եւ բազմիցս հառնել է»։

լրահոս

Փոխկապակցված նորություններ