Նոր Հայաստանում հաճախ ենք լսում «իրավիճակ է փոխվել» արտահայտությունը

Նոր Հայաստանում հաճախ ենք լսում «իրավիճակ է փոխվել» արտահայտությունը: Շատերի պատկարեցմամբ՝ իրավիճակի փոփոխությունն ազդել է հասարակական-քաղաքական գործընթացների որակի և բովանդակության վրա: Սակայն մեկ անձից կատարված  պետական գնումների ցանկն ուսումնասիրելիս հասկանում ես, որ նոր Հայաստանում դեռևս կան ոլորտներ որտեղ ամեն ինչ այնպես է, ինչպես հին Հայաստանում էր:

Օրինակ, ուշագրավ է, որ Սահմանադրական դատարանը, որը ղեկավարում է հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանի կադր համարվող, նախկինում կարկառուն հանրապետական, «Սարգսյանի հագով կարված» Սահմանադրության կնքահայր Հրայր Թովմասյանը գնումներ  է կատարում ոչ ավել ոչ պակաս՝ մյուս կարկառուն հանրապետականից՝ Արկադի Համբարձումյանից, ով ավելի հայտնի է Դերժավայի Արկադ անունով: Իհարկե, խոսքը աստղաբաշխական գումարների մասին չէ, 180 հազար դրամով ՍԴ-ն Համբարձումյանին պատկանող Սլավ Մոթորսից գնել էավտոմեքենայի վերանորոգման ծառայություններ:

Այստեղ ավելի ուշագրավ է սիմվոլիզմը, որ անգամ նոր Հայաստանում հանրապետականները չեն դադարում միմյանց «պադդեռժկա» անել: Էլ ավելի հատկանշական է, որ Սահմանադրական դատարանի բյուջեն, ըստ էության՝ ՀՀ պետական բյուջեի մի մասն է. ստացվում է՝ անգամ չլինելով իշխանություն, հանրապետականներին հաջողվում է «շնից մազ պոկել» և օգտվել հարկատուների  վճարած գումարներից: Տաղանդ է, հո զոռով չի…