Լարված իրավիճակ Մաշտոցի պողոտայում. ոստիկանները բերման են ենթարկում Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքող քաղաքացիներին

Ցուցարաներն այս պահին փակել են Մաշտոց-Թումանյան խաչմերուկը և պահանջում են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին։ Ցուցարարները գտնում են, որ կանաչապատման տրամադրվող գումարը կարելի է տալ անապահով խավին։

«Եթե կարա ուսմանս վարձը տա, հաշմանդամ ծնողներիս պահի, տանս վարձը տա, ապա թող քանդի։ Այս իշխանությունները շատ են ասում, որ ՀՀԿ-ն վատն էր. հա, ՀՀԿ-ն վատն էր, բայց ՀՀԿ-ն չէր քանդում։ Անձամբ հայտարարում եմ, որ եթե Հայկ Մարությանը չգա, բեզնին եմ լցնելու վրես ու վառեմ»,- ասաց ցուցարարներից մեկը։

Նշենք, որ ակցիային զուգահեռ Օպերայի հարակից տարածքում գտնվող սրճարանները շարունակվում են ապամոնտաժվել։

12:41

Մաշտոցի պողոտան շարունակում է փակ մնալ Oպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման դեմ պայքարող քաղաքացիների կողմից։ Այս պահին ոստիականները մարդկանց հեռացնում են տարածքից։ Մոտ 3 հոգի բերման է ենթարկվել։

12:33

Ոստիկանները սկսել են մեքենաները նստեցնել ակցիայի մասնակիցներին:

12:05

Օպերայի հարակից տարածքում ապամոնտաժվող սրճարանների աշխատակիցները փակել են Մաշտոցի պողոտան։ Ոստիկանական ուժերը փորձում են ազատել փողոցը։ Ցուցարարների և ոստիկանների միջև բախում եղավ։
Ցուցարարները հարվածում են անցնող մեքենաներին, իսկ ոստիկաները փորձում են բացել տարածքը, նրանք նստացույց են անում այս պահին։

Սկսվեցին «Նիկո՛լ, հեռացիր» և « Թողեք աշխատենք» վանկարկումները։