Շենավանում հնչած կրակոցներից վիրավորվել են գյուղապետի պաշտոնակատարի հայրն ու որդին, նախկին գյուղապետի որդին, հարուցվել է քրգործ. Դատախազություն

 

Շենավան գյուղում հնչել են կրակոցներ: Սպիտակի բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 անձ՝ Շենավանի գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատարի հայրն ու որդին և նախկին գյուղապետի որդին:

Այս մասին  դեպքի վերաբերյալ հարցին ի պատասխան ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Նախնական տվյալներով ՝ գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել աղբաման տեղադրելու հարցի շուրջ, որի ժամանակ կրակոցներ են հնչել:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ֊ի 34-104 հոդվածի 2-րդ մասի, 235֊րդ հոդվածի 1-ին մասի և 258-ի 4-րդ մասի հատկանիշներով:

Tert.am