Տեսանյութ.Հայաստանում ներդրումներ անողներին համոզում են, որ ներդրումային միջավայրում փոփոխություն է եղել, աստիճանաբար օրենսդրությունն է բարելավվում.Արսեն Ղազարյան

«Շատ ենք կարևորում տարբեր երկրների հետ գործարար միջավայրի հանդիպումը»,- Հունաստանից ժամանած գործընկերների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի արտահանողների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ հավելելով, որ Հունաստանից Հայաստան ժամանած 10-ից ավելի գործարարներ ուսումնասիրում են Հայաստանի բիզնես միջավայրը՝ հասկանալու համար, թե ինչ ապրանքներ կարող են ներկրել: «Շատ ակտիվ պետք է լինենք մեր գործընկերներին համոզելու համար, որ հայկական շուկայում կարող են շահույթ հետապնդել»,- ասաց Ղազարյանը։

Արսեն Ղազարյանը նշեց, որ իրենք Հայաստանում ներդրումներ անողներին համոզում են, որ ներդրումային միջավայրում փոփոխություն է եղել, աստիճանաբար օրենսդրությունն է բարելավվում։

Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև ԵՄ անդամ երկրների հետ ապրանքաշրջանառության նվազմանը։ Նրա խոսքով՝ դա կապված է բոլոր շուկաների փոխհարաբերություններին, և բացի այդ, նշեց, որ չի կարելի միայն հունվար ամսվա տվյալներով հետևություններ անել: «Ես կարծում եմ, որ մենք կրկին աճ ենք ունենալու։ Այնպիսի աճ, որը եղել է նախորդ 3 տարիներին»,- ընդգծեց Ղազարյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

1in.am