«Երրորդ Ուժ Պլյուս » պարբերականը հանդես է եկել մամլո հաղորդագրությամբ, որտեղ բացահայտում է պարբերականի փակման մանրամասները

Սկանդալները իր գործունեությունը կանգնեցրած Արախյան <<Երրորդ Ուժ Պլյուս>> պարբերականի շուրջ չեն դադարում: Օրերս թերթի խմբագրակազմը տարածել էր մամլո հաղորդագրություն՝ մանրամասնելով, թե ովքեր են իրականում կանգնած թերթի փակման հետևում:

Ներկայացնում ենք այդ հաղորդագրությունն ամբողջությամբ.

« «Րիտա Սարկիսյան. Ռուսնբերն են մեղավոր»

ՀՀ Նախկին առաջին տիկինը հայտարարել է, որ հայկական Երրոդ ուժ թերթի փակման իրական մեղավորները ռուսական իշխանություններն են:


Սերժ Սարգսյանի կինը պնդում է, որ հայկական իշխանությունները ընդհանրապես կսապ չեն ունեցել թերթի ապօրինի փակման հետ: Այս մասին նա հեռախոսազրույց է ունեցել իր մանկության ընկերուհի Սուսաննա Աղաջանյանի հետ, ով թերթի գլխավոր խմբագիր  Վահրամ Աղաջանյանի քույրն է:

Տիկին Սարգսյանն ասել է, որ ոչ թե իր ամուսինն է մեղավոր թերթի փակման մեջ, ինչպես շահարկվում էր, այլ ռուսական իշխանությունները:

Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանն ու նրա փեսա Միքայել Մինասյանը ունեին ուղիղ կապ թերթի փակման գործում, սակայն հիմա փորձում են արդարանալ և անմեղ ձևանալ:

Երրորդ ուժ-ի խմբագրությունը տեղեկություններ է ստացել, որ հենց Սերժ Սարգսյանի անձնական կարգադրությամբ են ՀՀ հատուկ ծառայոթյունները Վահրամ Աղաջանյանի վրա բողոքներ գրել Ռուսաստանի Անվտանգության Դաշնային Ծառայություն , մեղադրելով նրան բոլոր հնարավոր և անհնար մեղքերում:

Հիշեցնենք, որ հայկական անկախ թերթի բոլոր ֆինանսական խնայողությունները , որոնք պահվում էին Մոսկովյան Ալֆա բանկում, ապօրինի կերպով առգրավվել էին դաշնային ծառայության կողմից,
առանց որևէ բացատրության, նույնիսկ առանց պաշտոնական հայտարարության, ՀՀ և ՌԴ Օրենսդրությունների կոպիտ խախտմամբ: Արդյունքում թերթը ստիպված էր դադարեցնել իր գործունեությունը:

Ավելին, հիմա էլ ՌԴ դաշնային Ծառայությունը հրաժարվում է սկսել որևէ հետաքննություն այս խայտառակ գործի վերաբերյալ:

Թերթի անձնակազմը պատրաստվում է դիմել դատարան:

Արցախի Հանրաետության նախագահ Բակո Սահակյանն իր հերթին խորհուրդ է տվել հայ լրագրողներին հետ կանգնել ՌԴ Դաշնային Ծառայության հանդեպ պահանջներից

ԼՂՀ նախագահը երեք անգամ տղամարդու խոստում է տվել վերադարձնել լրագրողական խնայողությունները, որոնք, ինչպես խմբագրության անձնակազմն է պնդում, գողացվել են նրանցից, սակայն երեք անգամն էլ, փաստորեն խաբել է:

«Աղաջանյան ընտանիքը Արցախում ամենահարգված ընտանիքներից մեկն է, հաշվի առնլով այն բոլոր ձեռքբերումները, որ բերել է արցախահայությանը, և բնական է, որ մեզ համար ահավոր տհաճ է այն իրավիճակը, որում հայտնվել է Արցախի ամենահայտնի պարբերականը և ինքը պարբերականի խմբագիր Վահրամ Աղաջանյանը»,- այս մասին Վահրամ Աղաջանյանի հետ հանդիպման ժամանակ շեշտել է Բակո Սահակյանը:

Նրա խոսքով՝ փակված պարբերականի և նրա գլխավոր խմբագրի գործը վերահսկում էին անձնապես նախկին նախագահ Սերժ Սարգսյանը և նրա տիկինը՝ Րիտա Սարգսյանը:

Արցախի Հանրապետության նախագահը Մարատ Մուսայելյանի և Դավիթ Բաբայանի ներկայությամբ  տվել է խոստում ամեն հնարավոր բան անել իրավիճակի շտկման համար: Բայց թե ինչ քայլեր է նա ձեռնարկելու, Բ. Սահակյսանը չի շեշտել: Բայց ասել է, որ հարցը կարող է լուծվել միայն այն բանից հետո, երբ ինքը մեկնի ՌԴ և Ֆրանսիա:

Պետոք է նշել, որ վերջին ժամանակահատվածում Բակո Սահակյանը երեք անգամ է հանդիպել Վահրամ Աղաջանյանին: Եվ երեք հանդիպումների նախաձեռնողը եղել է ինքը ԱՀ նախագահը: Բակո Սահակյանը առաջարկել է վ. Աղաջանյանին հետ կանգնել ՌԴ Դաշնային Ծառայության հանդեպ պահանջներից  և ինքն է պատրաստակամություն այտնել կոմպենսացնել դրամական կորուստները, Վահրամ Աղաջանյանը համաձայնել է: Սակայն ՌԴ-ից վերադառնալուց հետո Բակո Սահակյանը հայտարարել է, որ մեջբերենք՝ Երրորդ Ուժ պարբերականը չի ընդգրկվում հայ իրականության մեջ: Ավելին, գլխավոր խմբագրի բնակարանը ԱՀ Հատուկ մարմինների հսկողության տակ է, հսկվում է նրա յուրաքանչյուր քայլը, հեռախոսազանգերը, արգելափակված են նրա նամակագրութփյունները և այլն: Միաժամանակ Աղաջանյանին սկսել են զանգահարել և սպառնալ այլ պետական լրատվամիջոցների լրագրողներ:

Վահրամ Աղաջանյան. «ԼՂՀ երկու նախագահները ճանաչել են իմ անմեղությունը, բայց դատարանի որոշումը մինչ օրս վերանայված չէ»

Եթե մենք արդար չենք ինքներս մեր նկատմամբ, ապա ինչ արդարություն ենք պահանջում Ադրբեջանից, Թուրքիայից, Մինսկի խումբից եւ Աստված գիտի, թե էլ ումից:

2018 թվականի հուլիսի 20-ին ՀՀ և  ԼՂՀ իշխանությունների ջանքերով փակված «Երրորդ Ուժ» անկախ հայկական թերթի գլխավոր խմբագիր Վահրամ Աղաջանյանը բաց նամակով դիմել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: Նամակի պատճենները ուղարկվել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաեւ բոլոր լրատվամիջոցների գործընկերներին: Նամակում ասված է.

«Հարգարժան պարոն նախագահ:

Ինչպես Ձեզ հայտնի է, Ստեփանակերտի քաղաքային դատարանը ԼՂՀ Քր.օր. 131 հոդվածի 2 մասով (գործ թիվ 1-45) դատապարտել է ինձ մեկ տարվա ազատազրկման` ԼՂՀ իշխանություններին զրպարտելու մեղադրանքով (այդ դատավճռի պատճենը կցված է): Մեղադրանքի կոնկրետ պատճառը եղել է «Վերաբնակիչների համար բյուջեյում փող չկա» իմ հոդվածը, որտեղ նկարագրված էին Վանաձորի 30 ընտանիքի տառապանքները. նրանք ցանկանում էին տեղափոխվել ԼՂՀ և մշտական բնակություն հաստատել Արցախում, սակայն մերժում են ստացել: Ստեփանակերտի քաղաքային դատարանի կարծիքով, դա զրպարտություն էր իշխանությունների հասցեին: Դատավճռում նշված է, որ «վանաձորցիների ոչ մի խումբ ընդհանրապես չի դիմել ԼՂՀ մեկնելու ցանկությամբ», որ նման վերաբնակիչներ գոյություն չունեն:

Պարզվում է սակայն, որ վանաձորցիների նշյալ խումբը ոչ միայն գոյություն ունի, այլև հանդես է եկել մամուլում համապատասխան հոդվածով, պարզաբանումներով (այդ հոդվածի պատճենը նույնպես կցված է): Ընդամենը երեք մեջբերում հիշյալ հրապարակումից. «Եվս մեկ շաբաթ հետո Ա. Աղաբեկյանը մեզ տեղեկացրեց, որ դիմումներն անձամբ դրել է վարչապետի սեղանին: Մենք գնացինք Ստեփանակերտ», «Արմեն Բալայանը հանդիպեց վարչապետի հետ, որն էլ ասաց, որ բյուջեում փող չկա», «Վ. Աղաջանյանին դատել են նրա համար, որ նա պնդում է, որ ես գոյություն ունեմ»:

Ակնհայտ է, որ «Վերաբնակիչների համար բյուջեյում փող չկա» իմ հոդվածի ամեն մի տող լրիվությամբ համապատասխանում է իրականությանը: Ավելին. վանաձորցիների այս հոդվածից պարզ է դառնում, որ ԼՂՀ պետք է տեղափոխվեր ոչ թե 30, այլ նույնիսկ 52 աճող ընտանիք: Ստեփանակերտի քաղաքային դատարանը նշել է, թե ես հանցագործություն եմ կատարել, որի բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը ստիպել է նման դատավճիռ կայացնել: Իմ հրապարակմամբ ես ձգտել եմ նպաստել 52 աճող ընտանիքի վերաբնակեցմանը ԼՂՀ-ում, իսկ դատարանը ինձ հանցագործ է հայտարարել: Թե ում գործողություններն են վտանգավոր սակավաթիվ բնակչություն ունեցող ու պատերազմը չավարտած ԼՂՀ-ում, դատեք ինքներդ:

Ես նույնիսկ չեմ նշում այն փաստը, որ Ստեփանակերտի քաղաքային դատարանը հրաժարվել է լսել վկաներին, առանց որևէ բացատրությունների, առանց հիմնավորումների, կոպտորեն խախտելով ԼՂՀ օրենսդրության պահանջները: Չնայած ես ու ընտանիքիս անդամները զգուշացրել ենք դատարանին մորս` Ռոզա Ավետիսյանի սրտային ծանր հիվանդության ու այն պահին բուժման կուրս անցնելու մասին, չնայած մենք խնդրել ենք հետաձգել անօրինական դատավճռի կայացումը, քանի որ այն կարող էր ողբերգական հետևանքների հանգեցնել, քաղաքային դատարանը որոշել է գործը հասցնել իր ավարտին ու կայացնել ապօրինի դատավճիռ: Այս անմարդկային որոշման արդյունքում մայրս վախճանվել է սրտային սուր անբավարարվածությունից (նրան խնամած բժշկի վկայությունը նույնպես կցված է): Դատավճիռ կայացնելու ընթացքում խախտվել է նաև այն ժամանակ գործող ԼՂՀ Քր.դատ.օր-ի N 359 հոդվածը, համաձայն որի «…եթե դատավճիռը կարող է առանձնապես ծանր հետևանքներ առաջացնել դատապարտյալի կամ նրա ընտանիքի անդամների համար, այն պետք է հետաձգվի»: Այս հոդվածը կիրառվում էր անգամ վտանգավոր հանցագործների նկատմամբ: Այնինչ իմ դեպքում խոսքը անմեղ մարդու, լրագրողի մասին է…

Ազգային անվտանգության ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած տարիներին Դուք, ներկայումս լինելով ԼՂՀ քաղաքացիների իրավունքների գլխավոր երաշխավոր, մեր հանդիպման ժամանակ ասել եք, որ իշխանությունները անարդար են վարվել տողերիս հեղինակի, մեր ընտանիքի նկատմամբ: Նույն խոստովանությամբ հանդես էր եկել ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, որը նույնպես հանդիպելով ինձ հետ, ընդգծել է իշխանությունների մեղքը այս գործում: Ստեղծվել է տարօրինակ իրավիճակ. ԼՂՀ երկու նախագահները ճանաչել են իմ անմեղությունը, բայց դատարանի անօրինական որոշումը մինչ օրս վերանայված չէ: Իմ և ընտանիքիս անդամների նկատմամբ իրականացվել է հրեշավոր մի անարդարություն, որը դատապարտել են աշխարհի 39 պետության իրավապաշտպան կազմակերպություններն ու լրատվամիջոցները:

Երկար տարիներ ընտանիքս համբերատար սպասել է արդարության և տարրական օրինականության վերականգնմանը, սակայն ապարդյուն, չնայած որ ԼՂՀ-ն իր Սահմանադրության մեջ հայտարարում է ժողովրդավարացման ու իրավական պետություն կառուցելու վճռականության մասին: ԼՂՀ դատախազությունից մենք պահանջել ենք վերանայել անօրինական դատավճիռը, սակայն դատախազությունը տեղեկացրել է մեզ, որ այն պետք է վերանայի ԼՂՀ վերաքննիչ դատարանը: Դիմել ենք վերաքննիչ դատարանը. վերջինս հայտարարեց, թե գործը պետք է վերանայի ԼՂՀ դատախազությունը: Պարոն նախագահ, ուշադրություն դարձրեք. պետական երկու կառույցն էլ գտնում են, որ անօրինական դատավճիռը պետք է վերանայվի, սակայն գտնվում է, երևի, մի ուժ, որը խանգարում է արդարության ու տարրական օրինականության վերականգնմանը: Ձեր ներկայացուցիչ Արայիկ Լազարյանը տեղեկացրել է ինձ, որ ԼՂՀ նախագահը , այսինքն` Դուք) տեղյակ է ամեն ինչից ու վերահսկում է այս գործընթացը: ԼՂՀ պետական երկու կառույցի միջև վեճ է առաջացել նշյալ գործի շուրջ, որը տևում է արդեն տարիներ (Ձեզ եմ ուղարկում նրանց որոշումները): Դուք, որպես ԼՂՀ քաղաքացիների իրավունքների գլխավոր երաշխավոր, պետք է միջամտեք այս խայտառակ վեճին ու ասեք Ձեր հեղինակավոր խոսքը, հատկապես որ Ձեր ներկայացուցչի պնդմամբ ուշադիր հետևում եք գործընթացին:

Հարգարժան պարոն նախագահ, կոչ եմ անում Ձեզ նպաստել անօրինական դատավճռի վերանայմանը ու մեր ընտանիքի ոտնահարված իրավունքների վերականգնմանը: Լիահույս եմ, որ Ղարաբաղում գործում են գոնե Ղարաբաղի օրենքները, եթե միջազգային իրավունքի նորմերը այլևս դադարել են գործելուց: Այլապես ստիպված կլինենք հավատալ Երևանում ու Ստեփանակերտում տարածված այն լուրերին, թե իշխանությունները կատարում են օտար երկրների պետական որոշ կառույցների քաղաքական պատվերը: Կառույցներ, որոնք հասել են «Երրորդ Ուժ» թերթի անօրինական փակմանն ու լրագրողական միջոցների հափշտակմանը, զրկելով մեզ լրագրությամբ զբաղվելու հնարավորությունից: Սակայն չեն բավարարվում դրանով ու շարունակում են ազգային-ժողովրդավարական կողմնորոշում ունեցող լրագրողների քաղաքական հետապնդումները արդեն հայկական իշխանությունների միջոցով:
Հուսով ենք, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

Վահրամ Աղաջանյան
«Երրորդ Ուժ» անկախ թերթի գլխավոր խմբագիր»:

***

«The New York Times»-ի սեփականատերերը դիմել են Վահրամ Աղաջանյանին

ԼՂՀ   իշխանությունները  շարունակում  են  նույնիսկ  փակված  թերթի  հետապնդումները:

Վերջին  օրերին  ամերիկյան  ազդեցիկ  ԶԼՄ-ներն  ու  իրավապաշտպան  կազմակերպությունները կտրուկ  ակտիվացրել  են  իրենց  ջանքերը` ուղղված  ՀՀ  նախկին իշխանությունների  կողմից ապօրինաբար  փակված  հայկական  «Երրորդ  ՈՒժ Պլյուս»  անկախ  թերթի  իրավունքների  վերականգնմանը:

«The New York Times»-ի  (New York Times Company)  փոխնախագահ  եւ  միաժամանակ «International Herald Tribune» ազդեցիկ  թերթի  հրատարակիչ, ամերիկացի  հայտնի գործարար  Մայքլ  Գոլդենը  նամակ  է  հղել  ՀՀ  նախկին իշխանությունների  ջանքերով  փակված «Երրորդ  ՈՒժ  Պլյուս»  պարբերականի  գլխավոր  խմբագիր  Վահրամ Աղաջանյանին:

Իր նամակում  պրն.Գոլդենը  հրավիրում  է  հայկական  թերթի  խմբագրին  այցելել Պորտուգալիա  եւ մասնակցել  հատուկ  միջոցառման,  որը, ըստ նրա, «բազում  հնարավորություններ  է բացում բոլոր  նրանց  համար, ովքեր  հավատարիմ  են  ժողովրդավարության  իդեալներին»:

Տեղեկացնենք, որ  պրն. Մայքլ Գոլդենը  ոչ  միայն  «Նյու Յորք Թայմս»-ի  խորհրդի  փոխնախագահն  է, այլև  այդ  ազդեցիկ  թերթի  սեփականատեր  պրն.Արթուր  Զուլցբերգեր-Օակսի  եղբայրը,  ով  ԱՄՆ Արտաքին  հարաբերությունների  խորհրդի  անդամ  է:  Նշյալ կառույցը  հայտնի է նրանով, որ  հենց այստեղ  են  ձևավորվում  Միացյալ  Նահանգների  արտաքին  քաղաքականության  վեկտորները: Այս  հզոր  կազմակերպությանը  անդամկցում  է  ԱՄՆ գրեթե  ողջ  էլիտան:

Նշենք,  որ  վերջին  օրերին  ապօրինաբար  փակված  հայկական  թերթի  աղմուկ  հանած  գործը  ավելի  ու  ավելի  հաճախ է  հայտնվում  ԱՄՆ  մարդու իրավունքների  եւ  լրագրողական  կազմակերպությունների  ուշադրության  կենտրոնում: Օրերս Վահրամ  Աղաջանյանը  ստացել  է  Freedom House-ի  հրավերը  մասնակցելու  այդ  հեղինակավոր  կազմակերպության  օնլայն  մամուլի ասուլիսին, որի  ընթացքում  նա կարող  էր պատմել  թերթի անօրինական  փակման  եւ  ՀՀ ու ՌԴ  իշխանությունների  կողմից  մինչ  օրս  չդադարող  հետապնդումների  մասին:

Միաժամանակ  ԱՄՆ «Լրագրողների  պաշտպանության  կոմիտեն»  կոչ  է  արել  հայկական  փակված թերթի  խմբագրին  միանալ  ամերիկյան  առաջատար ԶԼՄ-ների  պայքարին  ընդդեմ  ԱՄՆ  նախագահ  Դոնալդ Թրամփի, ով, նրանց  կարծիքով,  խոսքի ազատության  թշնամին  է  ողջ աշխարհում:

«Երրորդ  ՈՒժ  Պլյուս»-ի  խմբագրին  նամակ  է  հղել  նաև  Հյուման Ռայթս Ուոթչի  գործադիր  տնօրեն  պրն. Քեն  Ռոութը:

Հիշեցնենք, որ  մոսկովյան  «Ալֆա  բանկում»  պահվող  հայկական  թերթի  ֆինանսական  բոլոր  խնայողությունները,  առանց  պաշտոնական  կամ  ոչպաշտոնական  որեւէ  բացատրության, հափշտակել  է ռուսական  անվտանգության  ծառայությունը` ԱԴԾ-ФСБ-ն  (հաշվի առնելով  Սերժ  Սարգսյանի  թշնամական  վերաբերմունքը  ընդհանրապես  անկախ  մամուլի  ու  հատկապեսւ «Երրորդ  ՈՒժ  Պլյուս»-ի  նկատմամբ, հայկական  թերթը  որոշել  էր պահել իր միջոցները  օտար  երկրում):

Լրագրողական  խնայողությունները  գողացած  ԱԴԾ  փոխգնդապետ Վադիմ Պոզդիշևը  հեռացվել է ԱԴԾ-ից  այդ հանցագործության  համար, սակայն ռուսական  ԱԴԾ-ն չի շտապում  հայ լրագրողներին   վերադարձնել  իրենց  իսկ  գումարները:  Հավելենք նաև, որ պարբերականը  ֆինանսավորում  էր վերջերս  ՌԴ  բանտերից  մեկում  վախճանված  արցախցի  բարերար  Լևոն  Հայրապետյանը:

«Երրորդ  ՈՒժ Պլյուս»  գլխավոր  խմբագիր  Վահրամ  Աղաջանյանի  հետապնդմը չի դադարում  նույնիսկ  թերթի  փակումից  հետո:  Ըստ ԼՂՀ  Նախագահ Բակո  Սահակյանի, այդ գործընթացը վերահսկում  էին   անձամբ  ՀՀ  ղեկավար Սերժ  Սարգսյանը  եւ  ՀՀ նախկին առաջին  տիկին  Ռիտա  Սարգսյանը:

Այժմ  գլխավոր  խմբագրի բնակարանը վերահսկողության  տակ  է  վերցված  ԼՂՀ հատուկ  ծառայությունների  կողմից: Իշխանությունները  զրկել են  Աղաջանյանին  ու  նրա ընտանիքին  ոչ  միայն  ֆինանսական  վերջին  միջոցներից, այլեւ առողջական ու սոցիալական  ապահովության  այլ իրավունքերից: Մենք  այս օրերին  փաստորեն ականատես  ենք  լինում  Աղաջանյանների  ընտանիքի  դեմ իրականացվող  ֆիզիկական «նուրբ»   հաշվեհարդարին, ինչը  սակայն  չվրիպեց  ԱՄՆ  ԶԼՄ-ների  ու  իրավապաշտպան  կազմակերպությունների ուշադրությանից…»:

Post Author: admin