Թբիլիսիում բողոքի ակցիա է տեղի ունենում (ուղիղ, թարմացվում է)

ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ

22։03

Վրաստանի ոստիկանությունը մի տղամարդու է ձերբակալել Բաթումի քաղաքի Եվրոպայի հրապարակում տեղի ունեցող բողոքի ցույցի ժամանակ: Ականատեսների տվյալներով՝ երիտասարդ տղամարդը ոչ պատշաճ կերպով է արտահայտվել երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հասցեին: Նրան բերման են ենթարկել խուլիգանության մեղադրանքով:


21։59

Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն պաշտոնապես հեռացել է իր զբաղեցրած պաշտոնից: Այս մասին հաղորդվում է երկրի խորհրդարանի կայքում: Համապատասխան որոշում է կայացվել կուսակցության քաղխորհրդում: Որոշումը կայացվել է նախորդ գիշեր Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին: Կոբախիձեի հրաժարականը ևս ցուցարարների պահանջներից մեկն էր:





21։57

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին եղել է Թբիլիսիի Բժշկական տեխնոլոգիաների կենտրոնում (Ինգորոկվայի անվան համալսարանական կլինիկա), որտեղ այցելել է նախօրեին մայրաքաղաքում տեղի ունեցած ցույցերի ժամանակ տուժածներին:

«Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել շտապ օգնության աշխատակիցներին, առողջապահության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին, որոնք այս րոպեներին հոգ են տանում մեր քաղաքացիների մասին», — իր ֆեյսբուքյան էջում գրել է նա:


21։34

Հայտնի է դարձել Վրաստանում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով առաջին զոհի մասին: Ռուսական РЕН ТВ հեռուստաալիքի տվյալներով՝ մեկ մարդ մահացել է հիվանդանոցում: 

Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ 240 մարդ է վիրավորում ստացել նախօրեին երկրի մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգությունների և ոստիկանության ու ցուցարարների միջև բախումների հետևանքով: Տուժածների թվում 80 ոստիկան կա: Նշվում էր նաև, որ 102 մարդ դեռևս հիվանդանոցում է գտնվում, որոնցից 3-ը՝ վերակենդանացման բաժնում:

21։23

Վրաստանում ոստիկանությունը հարցաքննության է կանչել երկրի պաշտպանության նախկին նախարար, «Հաղթանակած Վրաստան» նոր շարժման առաջնորդ Իրակլի Օկրուաշվիլիին՝ Թբիլիսիի կենտրոնում անկարգությունների կազմակերպման մասին գործի շրջանակներում: Այս մասին տեղեկացրել է երկրի Ներքին գործերի նախարարությունը:

Նախարարությունը շարունակում է հետաքննությունը խմբակային բռնության կազմակերպման գործով: Հարցաքննության կհրավիրվեն նաև պատգամավոր, Միխեիլ Սաակաշվիլիի ստեղծած «Միասնական ազգային շարժում» կուսակցության քաղխորհրդի նախագահ Նիկանոր Մելիան և «Եվրոպական Վրաստան՝ շարժում հանուն ազատության» կուսակցության առաջնորդ Գեորգի Ուգուլավան:

21։00

Վրաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որով ասվում է, որ հունիսի 20-ին վրաց խորհրդարանի առաջ տեղի ունեցած արյունալի գործողությունների համար ողջ պատասխանատվությունն ընկնում է «Վրացական երազանք» իշխող կուսակցության կառավարության և անձամբ կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի վրա: «Հենց Բիձինա Իվանիշվիլին պետք է պատասխանատվություն կրի հունիսի 20-ի իրադարձությունների համար»,– ասվում է հայտարարության մեջ:

Post Author: admin