Մնացական Բիչախչյանն ազատվել է Անձնագրային և վիզաների վարչության պետի պաշտոնից

 

Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը հաստատեց տեղեկությունը՝  ասելով «Այո, ազատվել է զբաղեցրած պաշտոնից` Ոստիկնությունում մշտապես իրականացվող կադրային քաղաքականության շրջանակներում»։

18:38

ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

Նա տեղափոխվել է ոստիկանության կադրերի ռեզերվ:

Հիշեցնենք, որ Մնացական Բիչախչյանը ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ էր նշանակվել   2015 թվականի հոկտեմբերի 20-ին Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով:

Post Author: admin