Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել. «Սոցիալական ցանցի օգտատերից մեկը գրել է, թե իբր Աբովյան քաղաքում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության դեպք: Պաշտոնապես հերքում ենք այդ տեղեկությունը և կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց:Ինչպես նաև` առողջապահության նախարարությունը վիճակագրությունը ներկայացնում է ըստ դեպքերի և ըստ կասկածելի հետազոտությունների արդյունքների, բնավ չկարևորելով բնակության վայրը»:

Post Author: admin