«Ուղեւորահոսքը քիչ է, շահութաբերություն ընդհանրապես չկա».

Այսօրվանից Հայաստանում վերսկսվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը: Ուրախացած ու աշխուժացած մեր համաքաղաքացիների ֆոնին, սակայն, տխուր էր վարորդների տրամադրվածությունը՝ կապված ուղեւորահոսքը փոքր լինելու հետ, ինչը նշանակում է սակավ եկամուտ: Մի կողմից, որքան էլ սահմանափակումները մեծապես թուլացվել են, շատերը շարունակում են տներից աշխատել, փակ են կրթական հաստատությունները, մյուս կողմից էլ պարետատան սահմանած նոր կանոններով խստիվ արգելվում է կանգնած ուղեւոր փոխադրելը: Իսկ այն, որ միայն նստատեղերի քանակով ուղեվարձ ստանալը շահավետ չէ եւ հենց այդ պատճառով է լուռ համաձայնությամբ թույլատրվում երթուղայինների գերբեռնված աշխատանքը, վաղուց նորություն չէ: 13 համարի ավտոբուսի վարորդներից մեկը մեր զրույցում նշեց, որ չնայած սակավ ուղեւորահոսքին, ստիպված է աշխատել, քանի որ ապրուստի միջոց չունի: «Նախկինում օրվա պլանը ֆիքսված գումար է եղել, բայց նորմալ ուղեւորներ կային, հիմա չգիտեմ ինչ կլինի»,- ասաց նա: Մեկ այլ ավտոբուսի վարորդ էլ ասաց, որ մինչեւ երեկո կաշխատի այս ձեւով, բայց եթե օրվա վերջում գումար չմնա, վաղը երթուղի դուրս չի գա: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/05/19/1112160/ 

© 1998 — 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Post Author: admin