Քոչարյանը չներկայացավ դատարան. նիստը հետաձգվեց

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց․ ՀՀ երկրորդ նախագահը չներկայացավ դատական նիստին: Ըստ դատարան ներկայացված տեղեկանքի՝ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է ստացիոնար բուժման մեջ:«Հաշվի առնելով, որ ամբաստանյալի բացակայությամբ գործի քննությունը չի կարող շարունակվել, այսօրվա նիստը հետաձգվում է»,- հայտնեց նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը:Դատական հաջորդ նիստը կկայանա մայիսի 26-ին՝ ժամը 13:00-ին:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Post Author: admin