Դուք կարծում եք, որ դիմակի ինքնարժեքը տուգանքի չափի հետ կապ պետք է ունենա՞, այդ դեպքում մարդուն դանակահարելիս պատժի մեջ դանակի գինը կամ ինքնարժեքը մտնո՞ւմ է, թե ոչ. Լ․ Բադալյանը՝ Մ․ Մելքումյանին

Արդյոք դիտարկվե՞լ է այն տարբերակը, որ քաղաքացին բաց տարածքում դիմակ պետք է ունենա  իր մոտ, թե՞ ցանկացած փակ տարածքում մուտքի մոտ պետք է մարդիկ ունենան դիմակներ: Այս ամսին ԱԺ նիստին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսեն Բադալյանը՝ դիմելով արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանին:

Նա նշեց, որ գրպանում և պայուսակում պահվող կեղտոտ դիմակն առողջությանն ավելի մեծ վնաս կարող է հասցնել:

Ապա Բադալյանը դիմեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին, որը հարց էր բարձրացրել, որ դիմակի գինն ու տուգանքն անհամաչափ են, և որ տուգանքը բարձր է:  «Պարո՛ն Մելքումյան, Ձեզ հարց ունեմ, Դուք կարծում եք, որ դիմակի ինքնարժեքը տուգանքի չափի հետ կապ պետք է ունենա՞: Այդ դեպքում, եթե մարդուն դանակահարում են, պատժի մեջ դանակի գինը կամ ինքնարժեքը մտնո՞ւմ է, թե ոչ: Այսինքն՝ այստեղ մենք դիտարկում ենք, թե ինչ վնաս կարող է հասցնել դիմակի չկրելը»,- ասաց պատգամավորը:

Post Author: admin