Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից 39-ամյա պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից 39-ամյա պայմանագրային զինծառայող է ոտքից վիրավորվել: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանից:

Մանուչարյանը նշեց, որ վիրավորի վիճակը լավ է, կյանքին որևէ վտանգ չի սպառնում: Դեպքը տեղի է ունեցել մոտ 3-4 ժամ առաջ:

Նշենք, որ ըստ մամուլում տարածված տեղեկության՝ պայմանագրային զինծառայողը 4 երեխաների հայր է: 

Post Author: admin