Զինծառայող Հարութ Սաղաթելի Գևորգյանը չի զոհվել, նա վիրավորում է ստացել. ՊԲ

Այսօր ՊԲ կայքում հրապարակված զոհերի մասին տեղեկատվության մեջ տեղի է ունեցել սխալ: Զինծառայող Հարութ Սաղաթելի Գևորգյանը չի զոհվել, նա վիրավորում է ստացել: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊԲ-ն։

ՊԲ-ն հայցում է զինծառայող Գևորգյանի հարազատների ներողամտությունը և մաղթում շուտափույթ ապաքինում:

Նշենք, որ ավելի վաղ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 28 զոհված զինծառայողի անունները, որոնց շարքում է եղել նաև Հարութ Սաղաթելի Գևորգյանի անունը։

Facebook Comments

Post Author: admin