ԱԱԽ քարտուղարը աշխատանքային այցով մեկնում է Մոսկվա

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ապրիլի 21-23-ը աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա՝ մասնակցելու ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների նիստին:
Այս մասին հայտնում են ԱԱԽ մամուլի ծառայությունից։
Նիստում նախատեսված է Արթուր Բաղդասարյանի ելույթը: Այցի շրջանակներում Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ կունենա ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։