Շվեյցարիա-Էկվադոր 2:1

Աշխարհի առաջնության խմբային փուլի E խմբում ավարտվեց Շվեյցարիա-Էկվադոր հանդիպումը:

Հանդիպումը ավարտվեց շվեյցարացիների հաղթանակով` 2:1 հաշվով:

22-րդ րոպեին գրանցվեց խաղի առաջին գոլը, հեղինակն Էկվադորի ավագ Էններ Վալենսիան էր: Նրա գոլից հետո Շվեյցարիայի ֆուտբոլիստները բազմաթիվ հարվածներ ուղղեցին մրցակցի դարպասի ուղղությամբ, սակայն հաշվի մեջ փոփոխություն չգրանցվեց: 48-րդ րոպեին շվեյցարացիները հեղինակեցին պատասխան գոլը: Հաշիվը հավասարեցրեց Ադմիր Մեհմեդին:  

Խաղավարտին Սեֆերովիչի գոլը հաղթանակ բերեց շվեյցարացիներին: Շվեյցարիան 3 միավոր վաստակեց և բարձրացավ առաջին տեղ: Այս խմբի մյուս խաղում Ֆրանսիայի հավաքականը մրցելու է Հոնդուրասի դեմ:

lratvutyun.am

A*rman

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։