Դիվերսիա սահմանին.զոհվածներից մեկը արցախցի է, մյուսը՝ սիսիանցի

Հունիսի 20-ի լույս առավոտյան ադրբեջանական կողմը հերթական դիվերսիան է կազմակերպել Արցախի 3-րդ պաշտպանական  շրջանի ուղղությամբ: Մարտական հենակետում մահացել է  ԼՂՀ քաղաքացի, պայմանագրային զինծառայող1988թ .ծնված Նարեկ Պողոսյանը:

Իսկ ըստ ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության, ստացված օպերատիվ տեղեկության համաձայն` հունիսի 20-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արեւմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը (ծնվ. 1994թ., Սիսիանի զ/կ, 2013-1 զորակոչ): Միջադեպի մանրամասները ճշտվում են:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունն է հայտնում ՀՀ սահմանների անվտանգությունն ապահովելու ընթացքում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

lratvutyun.am

A*rman

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։