Lratvutyun.am

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ | Մի՛ փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին, Հայաստանն ու Սփյուռքը մեկ ամբողջություն են՝ մեկ պահանջատիրությամբ․ Արամ Ա-ն՝ Էրդողանին | Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ | Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել | Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը | Եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, դա կլինի նրա ինքնիշխան իրավունքը. այլ հարց է՝ ինչպես է ՀՀ-ի ներկայիս ղեկավարությունը գնահատում երկրի առջև ծառացած սպառնալիքները. Թասմաղամբետով | «Ինչի՞ համար էին ԵԿՄ-ի ավտոն ջարդում, ինչ պետք է անեին, կանգնեին նայեի՞ն». Սասուն Միքայելյան | Փոխոստիկանապետն իրեն լավ չպահեց. Բագրատ Սրբազան | Պահեստազորի գնդապետ Մախսուդյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց | Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից | Հայող ցեղասպանության տարելիցին ընդառաջ ջահերով երթ է տեղի ունենում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 1,5 միլիոնից ավելի զոհերի հիշատակին | Որևէ մեկը ի վիճակի չի ցեղասպանությունը կասկածի տակ առնել. Սերժ Սարգսյան | «Զգուշացնում եմ՝ չենք թողնելու ճանապարհ փակեք, բախման չտանեք». ոստիկանը` Բագրատ Սրբազանին | Ադրբեջանն ու Հայաստանն առավել քան մոտ են խաղաղությանը․ Ալիև | Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը | Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը | Այսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը | Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների և ապատեղեկատվության արշավ է կազմակերպում․ Ալեն Սիմոնյան | Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ | Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի վերաբերյալ |

Ինչ են սկսել Մոսկվան ու Բաքուն Արցախում

Ինչ է անում Բաքուն՝ Արցախում փորձում է իրականացնել հայաթափման ծրագիրը։ Գազի անջատումը, հոգեբանական գրոհները հայերի դեմ, հայկական բնակավայրերի գնդակոծումները եւ խուճապ առաջացնելու փորձերն ուղղված են դրան։ Դրանք զուգակցվում են Արցախից ռուսական կոնտինգենտի դուրսբերման մասին տեղեկություններով՝ ուկրաինական պատերազմի համատեքստում։

Ռուսներն իրենց հերթին բարձրախոսներով շրջում են Արցախյան գյուղերով եւ կոչ անում պահպանել եռակողմ հայտարարության դրույթները։ Պարզ է չէ՞ թե ինչու են այդպես անում, նկատի ունենալով «եռակողմ հայտարարության» բովանդակությունը։

Բաքուն գյուղ առ գյուղ ձգտելու է հասնել իր նպատակին։ Ի տարբերություն ՀՀ իշխանության, Բաքուն ամենուր է՝ Մոսկվայում, Բրյուսելում, Վաշինգտոնում, Կիեւում՝ սուբյեկտության եւ դերակատարության հայտ ներկայացնելով, ինչն անկասկած նպաստելու է նրա պահանջների ընդունմանը եւ ծրագրերի անհետեւանք իրագործմանը։ Այլ կերպ չի կարող լինել, քանի որ ոչ ոք չի հասկանում, թե ինչ է ուզում ՀՀ իշխանությունը, բացի «խաղաղ դարաշրջանի» ցնդաբանությունից, որը պետք չէ ոչ մեկին։

ՀՀ խորհրդարանն այդպես էլ չքննարկեց ու չընդունեց հայկական իրավունքների ու շահերի վերաբերյալ որոշումներ, այդ թվում՝ Արցախի ճանաչման ու վերամիավորման որոշման իրագործման, 1921-ի ռուս-թուրքական պայմանագրերի վերաբերյալ։ Խորհրդարանական դասի հայացքն այդպես էլ չանցավ «ՀՀ սուվերեն տարածքից», «խորհրդային քարտեզներից» ու «տեղներս զգույշ նստելուց» այնկողմ։

Նոր աշխարհակարգի կերտումը, ինչպես շատ փորձագետներ են նշում՝ «ԽՍՀՄ երկրորդ փլուզումն ու նոր սահմանների գծումը» իրականացվելու է քաղաքական սուբյեկտությունից հրաժարվածների հաշվին։ Ի՞նչ է ուզում հայ ժողովուրդը, որին անկասկած պատկանում է վերջին խոսքի իրավունքը՝ վերջին հնարավորության շեմին։

լրահոս

Փոխկապակցված նորություններ