Կրակոցներ Գյուլբենկյան փողոցում

Այսօր՝ հունիսի 23-ին, ժամը 01:00-ի սահմաններում կրակոցներ են հնչել Երևանի Արաբկիր վարչական շրջանում: Անհայտ անձը Գյուլբենկյան փողոցում կրակոցներ է արձակել, որի հետևանքով 30-35 տարեկան մի տղամարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արաբկիրի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնին կից պահպանության բաժնի ծառայողները, ինչպես նաև Արաբկիրի բաժնի քննչական խումբը: Կրակոցի վայրում հայտնաբերվել է հրազենից արձակված 1 հատ պարկուճ:

 

Ոստիկանությունը ճշտում է վիրավորի ինքնությունը և ձեռնարկում է օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու համար:

 

 

Post Author: lratvutyun.am

A*rman

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։