Գյուլբենկյան փողոցում հնչած կրակոցների փաստով քրեական գործ է հարուցվել

Երեւանի Գյուլբենկյան փողոցում այս գիշեր հնչած կրակոցների փաստով քրեական գործ է հարուցվել:

Հունիսի 23-ին՝ ժամը 02:15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1986 թ. ծնված Արսեն Չ.-ն: Այս մասին տեղեկացնում է Ոստիականության լրատվական ծառայությունը:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01:25-ին, անհայտ անձը Գյուլբենկյան փողոցի թիվ 31 շենքի բակում, դեռևս չպարզված հրազենից, կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով Արսեն Չ.-ն ստացել է ձախ ձեռքի բութ մատի և ցուցամատի վնասվածքներ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է կրակված 2 պարկուճ և չկրակված 1 փամփուշտ:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին և 113 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

Post Author: lratvutyun.am

A*rman

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։