Սահմանամերձ գյուղերի ուղղությամբ կրկին կրակոցներ են հնչել. «Ազատություն»

Ադրբեջանական կողմը շարունակում է պարբերաբար խախտել հրադադարի ռեժիմը։ Հակառակորդը գրեթե ամեն օր տարբեր տրամաչափի զենքերից կրակոցներ է արձակում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ու հայկական դիրքերի ուղղությամբ։ «Ազատության» հետ զրույցում Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանն ասաց, որ այսօր առավոտյան դարձյալ կրակոցներ են հնչել գյուղում: Տուժածներ, բարոբախտաբար, չկան: «Առավոտյան եղել են կրակոցներ, ժողովուրդը, բանվորները այգիներում աշխատելու պահին: 10 օր կլինի ամեն օր կրակում են», – ասաց գյուղապետը: Մեկ շաբաթ առաջ ադրբեջանական կողմի կրակոցներից Պառավաքարում 16-ամյա մի պատանի էր վիրավորվել։ Նախորդ մի քանի օրերին պարբերաբար կրակում են նաև Չինարիի ուղղությամբ., համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանի խոսքով՝ գյուղացիները չեն կարողանում մշակել վարելահողերը։ 

Post Author: lratvutyun.am

A*rman

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։