Հայաստանում փետրվարին միջին աշխատավարձն աճել է 6 տոկոսով

Հայաստանում փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 6 տոկոսով և հասել 156 հազար 653 դրամի: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` պետական հատվածում փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4.5 տոկոսով և դարձել 136 հազար 857 դրամ, իսկ ոչ պետական հատվածում աշխատավարձի աճը կազմել է 8 տոկոս (186 հազար 184 դրամ):

Այս տարվա հունվարին միջին ամսական անվանական աշխատավարձը քաղաքներում կազմել է 155 հազար 263 դրամ, գյուղերում՝ 110 հազար 741: Այսինքն’ գյուղերում աշխատողները ամսական միջինը 45 հազար դրամ պակաս են ստանում իրենց քաղաքաբնակ գործընկերներից: Հարկ է նշել, որ հունվարի տվյալներով ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձը ստացել են ֆինանսական և ապահովագրական գործունեություն իրականացնողները (339 հազար 826 դրամ), այնուհետ’ տեղակատվության և կապի ոլորտի ներկայացուցիչները (334 հազար 462) և հանքագործական արդյունաբերությունում աշխատողները (306 հազար 493 դրամ):

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։