Գործադիր են վերադառնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կադրերը

«Նորանշանակ կառավարությունում ուրվագծվում է հետաքրքիր մի առանձնահատկություն՝ գործադիր են վերադառնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կադրերը. արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, առևտրի ու արդյունաբերության նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ էկոնոմիկայի նախարար:
Երեկ երեկոյան առողջապահության նախարար նշանակվեց «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Մուրադյանը, ով Քոչարյանի աղջկա հարսանիքի քավորն է։ Նա մտերիմ հարաբերություններ ունի ՏԿ նախարարի ԺՊ Արմեն Գևորգյանի հետ։
Եվ ի վերջո, քոչարյանական կադրերի այս «փունջը» գլխավորում է Քոչարյանի բնորոշմամբ՝ իր ժամանակվա լավագույն փոխվարչապետ Հ. Աբրահամյանը։
Երեկ երեկոյան «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ, հավանաբար օրերս պաշտոնանկ կարվեն ԿԳՆ Ա. Աշոտյանը, ՏԿՆ Ա. Գևորգյանն ու ԲՆ Ա. Հարությունյանը։ Առայժմ հայտնի է, որ ԲՆ կնշանակվի Արարատի մարզպետ, «Ավշար»-ի սեփականատեր Արամայիս Գրիգորյանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։