Արցախում նույնպես էլեկտրաէներգիայի սակագինը թանկացել է

ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի նիստում միաձայն որոշվել է բավարարել «Արցախէներգո» ՓԲԸ-ի հայտը՝ սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ։ Այս մասին գրում է «Ապառաժ» պարբերականը:

Հանձնաժողովի որոշմամբ, մեկ ամիս անց 35 կՎտ եւ բարձր լարմամբ սնվող սպառողների համար էլեկտրաէներգիայի 1 կՎտ/ժ-ի սակագինը կկազմի 32.85 դրամ, 6(10) կՎտ լարմամբ սնվող սպառողների համար` նույնպես 32.85 դրամ, 0.38 կՎտ լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագինը կկազմի 41.85 դրամ, գիշերային սակագինը` 36.85 դրամ՝ 1 կՎտ/ժ-ի համար:

Բնակչությունը, սակայն, նախկինի նման 1 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի համար կվճարի 25 դրամ, մյուս մասը կսուբսիդավորվի կառավարության կողմից։

Post Author: lratvutyun.am

A*rman

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։