Տիգրան Սարգսյանին առաջարկել են գլխավորել «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ» բանկը

««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին այժմ էլ առաջարկել են գլխավորել «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ» բանկը։ Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ Տ. Սարգսյանը 10 տարի ղեկավարել է ՀՀ ԿԲ-ն և հայկական բանկային համակարգի հիմնադիրներից է համարվում։
Մեզ հաջողվեց պարզել նաև, որ Տիգրան Սարգսյանը օրերս հանդիպել է բանկի ֆրանսիական ղեկավարության հետ, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել, քանի որ աշխատանքի մի շարք այլ առաջարկներ ունի»,–գրում է թերթը՝ հավելելով, որ Տ. Սարգսյանը չի ցանկանում երկրից հեռանալ (ըստ լուրերի՝ Տ. Սարգսյանին առաջարկել են նաև Բելգիայում, ՌԴ-ում կամ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան դառնալ), ինչի պատճառով էլ սպասում է լավագույն տարբերակին
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։