Արցախի մարտական հենակետում զինվոր է զոհվել

Հուլիսի 18-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերից մեկում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Գեւորգ Արտեմի Ավագյանը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայնում են, թե դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Գ. Ավագյանի ընտանիքի անդամներին, ծառայակիցներին ու հարազատներին:

Post Author: lratvutyun.am

A*rman

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։