Հայաստանում նկատելիորեն նվազել է հեռուստառադիոծրագրերի կազմումից և հեռարձակումից ստացվող հասույթը

Հայաստանում հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման, հեռահաղորդակցության գործունեությունից ստացված հասույթը հունվար-փետրվարին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, նվազել է 0.4 տոկոսով և կազմել 27 միլիարդ 199.1 միլիոն դրամ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` հունվար-փետրվարին ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման հասույթը կազմել է 333.9 միլիոն դրամ, ինչը 12.7 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշից:

Հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման հասույթն այս տարվա առաջին երկու ամիսներին կազմել է 750.4 միլիոն դրամ, ինչը 27 տոկոսով զիջել է անցյալ տարվա հունվար-փետրվարի տվյալները: Հարկ է նշել, որ հեռահաղորդակցության ոլորտում հունվար-փետրվարին արձանագրվել է հասույթի 0.9 տոկոս աճ (հասույթը կազմել է 26 միլիարդ 114.8 միլիոն դրամ):