Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4000 կրակոց

ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 500 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին եւ շփման գծի ողջ երկարությամբ շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: 

Post Author: lratvutyun.am

A*rman

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։