Բարաք Օբաման հանդես կգա հուժկու հայտարարությամբ. Ջոն Հեֆերն

«Ես այստեղ եմ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և պետքարտուղար Ջոն Քերիի անունից հարգանքի տուրքը մատուցելու 1915 թվականի ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակին»,- Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին ծաղիկներ դնելուց հետո ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը ` պատասխանելով լրագրողների հարցերին:
Ջոն Հեֆերնը նշեց, որ մի քանի ժամից ԱՄՆ նախագահը հանդես է գալու հայտարարությամբ, ով իր հիշատակի տուրքը կմատուցի մեկուկես միլիոն հայերի տեղահանությունների, ովքեր Օսմանյան կայսրություն վերջին տարիների ջարդերի զոհը դարձան։
«Վստահ եմ, որ նախագահը կդատապարտի այս իրադարձությունները,նրա հայտարարությունը կլինի ուժեղ, որտեղ ընդունվում են փաստերը 1915-23 թվականին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ»,- ասաց դեսպանը:
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչու մինչ օրս Թուրքիան չի ստորագրում հայ-թուրքական արձանագրությունները, Ջոն Հեֆերնը նշեց, որ իրենք կարծում են, որ երկու երկրների համար անհրաժեշտ է, որպեսզի սահմանը բացվի, ինչպես նաև այն, որ երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ ձևավորվեն:
«ԱՄՆ-ն, Թուրքիայի բարեկամները շարունակելու են ջանքեր գործադրել, որպեսզի սա իրականություն դառնա»,- ասաց նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։