Lratvutyun.am

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է | Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն Ազիզյան | Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ | Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը | Հենց նոր լսեցի, որ Հայաստանը հանձնել է Տավուշի գյուղերը. Մայքլ Սարյան | Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար | Բռնցքամարտիկ Արթուր Սահակյանը հաղթեց ԵԱ-ի մեկնարկում. Վախթանգ Հարությունյանը լքում է պայքարը | Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակից մնալ, կարծում եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են ՌԴ-ի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում. Լավրով | ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը | Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով | Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ | Փաշինյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը | Ադրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին | Թուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել | 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան | Անչափահաս աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած 74-ամյա և 66-ամյա տղամարդկանց հայտնաբերել են | ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին | Հստակ ասել եմ իսրայելցիներին՝ չհարվածեք Հայֆային. Բայդենը կրկին անհարմար իրավիճակում է հայտնվել | Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ | ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին |

Այն, ինչ տարածվում է ադրբեջանական սոցցանցերով, չափազանցություն է.Արցախի թեմի առաջնորդը՝ Դադիվանքում ուդիների ծեսի մասին

Ալբանա-ուդիական կրոնական համայնքի ներկայացուցիչները եկել են, աղոթք են արել Դադիվանքում ու գնացել են. այդ ռաբլի կոչեցյալը, որը հոգևորական չէ, ինքը իրավունք չունի ծես անելու:
Այն, ինչ տարածվում է ադրբեջանական սոցցանցերով, չափազանցություն է.Արցախի թեմի առաջնորդը՝ Դադիվանքում ուդիների ծեսի մասին
Այն, ինչ տարածվում է ադրբեջանական սոցցանցերով, չափազանցություն է.Արցախի թեմի առաջնորդը՝ Դադիվանքում ուդիների ծեսի։Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր տարածվել էր տեղեկություն, թե ալբանա-ուդիական կրոնական համայնքի անդամներն այցելել են վանք, կրոնական ծես կատարել տաճարում, աղոթքներ կարդացել եւ մոմեր վառել:
«Ալբանա-ուդիական կրոնաական համայնքի ղեկավարները ավելի արտոնյալ են, քան մենք: Քանի որ վանական համալիրը գտնվում է իրենց տարածքում: Իրենց համար առ ի գիտություն է, իսկ մեզ համար առ ի թույլտվություն»,- նշեց սրբազանը:
Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի բնորոշմանբ՝ իրենք որևէ եկեղեցու չեն հարում, իրենք կրոնական էլ չեն, բայց կրում են լանջախաչ: «Իրենք կիսադերասանական, կիսապետական ծրագիր են իրականացնում, իրենց տրվում է բոլոր արտոնյալ կարգավիճակները: Ի հոգևորս՝ իրենք որևէ մեկի առաջ պատասխանատու չեն, իրենք ինչ ուզում, այն էլ անում են: Իսկ իշխանական թևն էլ նրանց տալիս է համապատասխան կարգավիճակ: Ալբանա-ուդիական կրոնական համայնքի ներկայացուցիչները այս անգամ էլ սրտնեղել են, թե ինչո՞ւ են նրանց միայն թույլատրվում մուտք գործել փոքր եկեղեցի: Այն, ինչ տարածում են ադրբեջանական սոցցանցերըը, չափազանցություն են»,- եզրափակեց սրբազանը:

լրահոս

Փոխկապակցված նորություններ