Արցախում «Վիլիսը» պայթել է ականի վրա. Վիրավոր է Արմավիրի քաղաքապետը

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունել Արցախում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, Քաշաթաղի հյուսիսային մասում«Վիլիս» մակնիշի ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների, պայթել է ականապատ տարածքում, ինչի հետեւանքով 1 հոգի մահացել է, իսկ 3 հոգի ստացել են մարմնական վնասվածքներ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորների մեջ է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, ում մյուս վիրավորների հետ ուղղաթիռով տեղափոխում են Երեւան, իսկ մահացածը նրա վարորդն է՝ Արամը:

Արցախի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հաստատել է տեղեկությունը եւ հայտնել, որ Արցախի կառավարությունն անհրաժեշտ բոլոր միջոցառումներն է ձեռնարկում, որպեսզի վիրավորները շտապ եւ օպերատիվորեն տեղափոխվեն «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Post Author: lratvutyun.am

A*rman

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։